Ամսագիր Հունիս 2013 Խառը-մառը սառը բան

01 Հունիս 2013, 11:30
85 |

Խառը-մառը սառը բան

Ի՞նչ է անում երևանցին ամռանը` բողոքում է շոգից: Իսկ երբ արթնանում է ամառվա գիշերային քաղաքը` փաբ, սրճարան, ակումբ և սառը կոկտեյլներ: Ամառային կոկտեյլների ցանկը մեծ է, սակայն մեր խնդրանքով Երևանի տարբեր սրճարանների ու փաբերի բարմեններ պատրաստել են ամենահայտնի զովացուցիչ կոկտեյլների հինգ տեսակ ու ընթացքում պատմել դրանց բաղադրության, ծագման և իրենց ստեղծագործական մոտեցումների մասին։

Մոխիտո
Կարեն (Կառիչ) Զաքարյան, The Bell Pub
The Bell Pub-ի բարմեն Կարենը պատմում է, որ աշխարհի ամենաշատ վաճառվող կոկտեյլը՝ Մոխիտոն, Երևանում հազար ձևի են պատրաստում, բայց հիմնականում՝ սխալ։ Պատճառը «սփրայթն» է, որը ավելացնում են խմիչքի մեջ։ «Քչերը գիտեն, որ Մոխիտոյին պետք է սովորական սոդայով գազավորված ջուր, որը ցանկացած սուպերմարկետում էլ կարելի է գնել», — պնդում է նա։ Բացի հանքային ջրից, Մոխիտոյին անհրաժեշտ է նաև լայմ, անանուխ, շաքարի օշարակ և ամենակարևորը՝ ռոմ։ Ռոմը թունդ է՝ 40%, բայց մյուս բաղադրիչների հետ կոկտեյլը բավականին թեթև է ստացվում՝ 14-15%։ Կարենն ասում է, որ պատրաստման տեսանկյունից Մոխիտոն համեմատաբար երկար ժամանակ է խլում։ «Որպեսզի շատ երկար-բարակ չտևի, ճիշտը հատուկ դույլով պատրաստելն է՝ միանգամից շատ, այդպես բաղադրիչներն էլ են լավ խառնվում: Մոխիտոն առանձնահատուկ խմիչք է՝ ամեն կոկտեյլի մեջ չի, որ միրգ ու կանաչի կա», — ասում է բարմենը: Ըստ նրա՝ Մոխիտոն կանացի կոկտեյլ է, այդ պատճառով հիմնականում աղջիկներն են պատվիրում։ Համենայն դեպս, Երևանում այդպիսիք նա չի հանդիպել: Իսկ այս կոկտեյլը նախընտրող միակ տղամարդը համաշխարհային մասշտաբով, ըստ Կառիչի, ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյն է։
Ի դեպ, Մոխիտոն շատ քավրներ ունի։ Օրինակ՝ ոչ ալկոհոլային, ելակով և այլն: Երևանում միջին գինը այս կոկտեյլի համար 2500 դրամ է։

Մարգարիտա
Անդրանիկ Երեմյան, Cactus ռեստորան
Մարգարիտան մեքսիկական կոկտեյլ է, հենց այդ պատճառով էլ թերևս տրամաբանական էր մեր որոշումը` այն փորձելու համար ուղևորվել Երևանի հայտնի մեքսիկական ռեստորան՝ Cactus։
Բարմեն Անդրանիկ Երեմյանը Մարգարիտա պատրաստելու իմ խնդրանքից հետո բացեց ալկոհոլային խմիչքների մենյուն և առաջարկեց ընտրել այս կոկտեյլի ոչ ավելի, ոչ պակաս` 16 տեսակներից մեկը։ Իհարկե, դասական տարբերակն այս ֆոնին այդքան էլ հետաքրքիր չէր։ Փոխարենը Անդրանիկը պատրաստեց ռեստորանի ֆիրմային CactusMargarita-ն՝ այստեղի բարմենների հեղինակային տարբերակը։ Ի տարբերություն դասականի, որը միայն տեկիլա, լայմ ու ցիտրուսային լիկյոր է պարունակում, CactusMargarita-ն շատ ավելի մրգային է՝ ելակ, բանան, մանգո, դեղձ ու ազնվամորի։ Անդրանիկը ասում է, որ սովորական Մարգարիտան նախընտրում են տղամարդիկ, իսկ կանայք գրեթե միշտ քավրներ են պատվիրում։ Մարգարիտան թանկ կոկտեյլ չէ, արժե միջինը 2000-2500 դրամ։ Այդուհանդերձ, ձևափոխված տարբերակներն ավելի թանկ են։

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով